ԱՄՆ-ում կոչ են անում Բայդենին իմպիչմենթի ենթարկել

ԱՄՆ-ում կոչ են անում Բայդենին իմպիչմենթի ենթարկել

Քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործողությունները էներգետիկ ռեսուրսների ոլորտում արժանի են իմպիչմենտի։ Այս մասին նա խոսել է Fox News հեռուստաալիքի եթերում։

Կարլսոնը քննադատել է Բայդենին ԱՄՆ-ի պաշարներից Չինաստանին նավթ վաճառելու համար և հիշեցրել, որ ամերիկացի առաջնորդի վարչակազմը խոստացել է օգտագործել ռազմավարական պահուստը ներքին շուկայում իրավիճակը կայունացնելու և դեֆիցիտի դեպքում գները նվազեցնելու համար։ Այնուամենայնիվ, վառելիքի ինքնարժեքը դեռ բարձր է մնացել։

Նավթի բարձր գնի պատճառը դիտորդը անվանել է դրա մի մասի վաճառքը Չինաստանին, Նիդեռլանդներին ու Իտալիային։ Հուլիսի սկզբին Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հունիսին ավելի քան հինգ միլիոն բարել վառելիք է ուղարկել Եվրոպա և Ասիա:

«Սա քրեական հանցագործություն չէ՞։ Միանշանակ իմպիչմենտի է արժանի, և պետք է այդ մասին հայտարարեն նրան (Բայդենին)»,- եզրափակել է լրագրողը։

Ավելի վաղ ԱՄՆ-ում նշել էին Բայդենի հրաժարական տալու հինգ պատճառ։ Այսպիսի հայտարարություն է արել հրապարակախոս Էդ Բրոուդը American Thinker-ի համար իր հոդվածում։