Հրապարակախոս Էդ Բրոուդուն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի որոշումները երկիրը տանում են դեպի տնտեսական և սոցիալական աղետի։ American Thinker-ի համար իր հոդվածում նա նշել է ամերիկացի առաջնորդին աշխատանքից հեռացնելու հինգ պատճառ։
Մայիսին հաղորդվել էր, որ Բայդենի վարկանիշը իջել է ռեկորդային 36 տոկոսի` գնաճի ֆոնին: Reuters/Ipsos-ի ուսումնասիրության համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիների 59 տոկոսը հավանություն չի տալիս նրա աշխատանքին որպես նախագահ, միայն 36 տոկոսն է աջակցել պետության ղեկավարին, ինչը 6 տոկոսով ցածր է նախորդ շաբաթվա համեմատ։ Ասում են, որ սա Բայդենի ողջ պաշտոնավարման հավանության ամենացածր մակարդակն է: