Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանի դեմ սահմանված սահմանափակումները չեն գործել։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին.
«Տնտեսական խոչընդոտները, որոնք ԱՄՆ-ն ու Եվրոպան մտցրել են Ռուսաստանի դեմ, չեն գործել»,– ընդգծել է նա։
Պետության ղեկավարը հավելել է, որ «հավասարակշռված» դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ։ Այս տեսակետը նրան թույլ է տվել Մոսկվայից գնել Բրազիլիայի գյուղատնտեսության համար անհրաժեշտ պարարտանյութը։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը խոստացել էր ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Մենք կշարունակենք տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Դուգլաս Ջոնսը։