Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու պատրաստակամությունը պետք է աջակցի Վրաստանի եվրաատլանտյան նկրտումներին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխղեկավար Դուգլաս Ջոնսը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, Թբիլիսին պետք է օրինակ վերցնի Հելսինկիից ու Ստոկհոլմից։ «Վրաստանը պետք է ոգևորությամբ նայի դրան, պետք է շարունակի ժողովրդավարական բարեփոխումները և ուժեղացնի իր ուժերը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Նրա խոսքով, նոր անդամների համար Հյուսիսատլանտյան դաշինքի դռները բաց են մնում։ Նա հորդորել է Վրաստանի իշխանություններին աշխատել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար երկրի անհրաժեշտ չափանիշներին հասնելու ուղղությամբ։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները աջակցել են Վրաստանի եվրաատլանտյան նկրտումներին։
Հունիսի 29-ին ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պաշտոնապես հրավիրել են Ֆինլանդիային և Շվեդիային միանալ դաշինքին։ Թուրքիան միակն էր դաշինքի 30 երկրներից, որոնք դեմ էին նրանց մուտքին։ Հետագայում կողմերին հաջողվել է համաձայնության գալ։