Կանանց իրավունքների մասին տեղեկատվական թրենինգ Փոկա գյուղում

Կանանց իրավունքների մասին տեղեկատվական թրենինգ Փոկա գյուղում

Փոկա գյուղի հասարակական կենտրոնում հոկտեմբերի 19-20-ը անցկացվեց “Կանանց իրավունքները և սեռային հավասարություն” խորագրով թրենինգ աշակերտների և մանկավարժների համար:

Թրենինգին զուգահեռ “Տարեգրության լուսանկար” նախագծի շրջանակներում ընթանում էր նաև լուսանկարների ցուցահանդես:

Կանանց տեղեկատվական կենտրոնը արդեն մեկ տարի է, ինչ ընդգրկված է ազգային խորհրդարանական գրադարանի և “Ջեոսել” օպերատորային ընկերւթյան համատեղ նախագծում:

Միջոցառումը անցկացվում էր “Կենտրոնական և տեղական մակարդակում արդյունավետ ծառայությունների միջոցով պետական սեկտորի զարգացում” անունը կրող նախագծի շրջանակներում, որն իրականացվում էր Կանանց տեղեկատվական կենտրոնի և Ծառայությունների զարգացման պետական գործակալության համագործակցությամբ:

2013 թվականի հուլիսի 1-ից Փոկա գյուղում գործում է հասարակական կենտրոն, որի շնորհիվ բնակիչները տեղում կարող են օգտվել 200-ից ավելի պետական և մասնավոր ծառայություններ, որոնք առաջարկում է կենտրոնը:

Մանրամասների մասին զրուցեցինք Կանանց տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ելենա Ռուսեցկոյի հետ.

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting