Թբիլիսիում 65-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ սպանել է կնոջը՝ նա 58 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Ոստիկանությունից հայտնում են, որ ամուսինը բութ առարկայով հարվածել է կնոջ գլխին, նա տեղում մահացել է։
Տղամարդուն ձերբակալել են հանցագործության վայրում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 11-պրիմա 109 հոդվածով՝ ընտանիքի անդամի դիտավորյալ սպանություն։
Տղամարդուն սպառնում է 16-ից 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։
Ըստ լրատվամիջոցների՝ տղամարդու անունը Զաքրո Վարդիաշվիլի է։ Նա ծանր մուրճով հարվածել է կնոջը։ Սպանությունը տեղի է ունեցել Ժոնետի փողոցում։
Ամսվա սկզբից Վրաստանում սա երկրորդ նման դեպքն է։ Մինչ այդ՝ հուլիսի 1-ին, Քութաիսիում ամուսինը վիճաբանության ժամանակ սպանել էր կնոջը։
Ընտանեկան բռնությունը Վրաստանում ամենատարածված հանցագործություններից է, գողության և թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների հետ մեկտեղ: