Հաջորդ շաբաթ Վրաստանում եղանակը տաք կլինի, թեև չեն բացառվում կարճատև տեղումները։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Արեւմտյան Վրաստանի մի շարք շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +33 աստիճան տաքություն։
Վրաստանի արեւելյան հատվածում շոգի ֆոնին նույնպես չեն բացառվում ամպրոպներն ու անձրեւները։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +37 աստիճան տաքություն։
Թբիլիսիում կպահպանվի առանց տեղումների եղանակը։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան տաքություն։