
Կենսաթոշակային տարիքի երկքաղաքացիություն ունեցող անձինք կարող են կենսաթոշակ ստանալ Վրաստանում, հայտնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը։
Կենսաթոշակ ստանալու համար անձը պետք է ներկայանա Սոցիալական ծառայությունների գործակալություն և կենսաթոշակ ստանալու դիմում գրի։
Ինչպես նշվում է տեղեկատվական ծառայությունում, Վրաստանում կենսաթոշակի նշանակումը կախված չէ նրանից, թե արդյոք երկքաղաքացիություն ունեցող անձը թոշակ է ստանում երկրորդ երկրում։
Նախկինում այլ երկրում թոշակ ստացող քաղաքացիները Վրաստանում չէին կարող թոշակ ստանալ, եթե ունենային երկքաղաքացիություն։
Վրաստանում կանայք թոշակ են ստանում 60 տարեկանից, իսկ տղամարդիկ՝ 65-ից։