
Ղազախստանը սահմանափակել է ցորենի, մեսլինի, ալյուրի և արևածաղկի արտահանումը։
Երկրի կառավարության տվյալներով՝ սահմանափակումը կգործի հուլիսի 8-ից սեպտեմբերի 30-ը։ Պատճառը Ղազախստանում պարենային անվտանգության ապահովումն է։
Ղազախստանի Պետական եկամուտների կոմիտեից պարզաբանում են, որ սահմանափակումը վերաբերում է երրորդ երկրներ ցորենի և տարեկանի ալյուրի արտահանմանը։