ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է ստորագրել գործադիր հրաման՝ կանանց վերարտադրողական խնամքի, ներառյալ հղիության արհեստական ընդհատումների և հակաբեղմնավորիչների հասանելիության մասին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքի հրապարակման մեջ։
«Նախագահ Բայդենը հասկացրել է, որ կնոջ ընտրության իրավունքն ապահովելու միակ ճանապարհը Կոնգրեսի կողմից Ռոեի պաշտպանությունը վերականգնելն է: Նախագահ Բայդենն այսօր կստորագրի գործադիր հրամանը՝ պաշտպանելու վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիությունը»: ասել է ԱՄՆ վարչակազմը։
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը՝ չեղարկել կանանց աբորտի իրավունքը երաշխավորող որոշումը, «չեղյալ է համարել կնոջ ընտրության սահմանադրական իրավունքը» և «ամերիկյան ժողովրդին զրկել է իրավունքից, որը նա ճանաչել է շուրջ 50 տարի»: