Պլաստիկի մասնիկներ մսի եւ կաթի նմուշներում

Պլաստիկի մասնիկներ մսի եւ կաթի նմուշներում

Ամստերդամի Ազատ համալսարանի գիտնականները միկրոպլաստիկի մասնիկներ են հայտնաբերել իրենց կողմից փորձարկման ենթարկված մսի եւ կաթի նմուշների երեք քառորդում, հայտնում է The Guardian-ը։

Գիտնականները փորձարկել են կովերի արյան 12 եւ խոզերի արյան 12 նմուշ ու բոլորում հայտնաբերել են միկրոպլաստիկի մասնիկներ, այդ թվում՝ պոլիէթիլեն եւ պոլիստիրոլ: Կաթի 25 նմուշները եղել են սուպերմարկետներում ստվարաթղթե տուփերից ստացված կաթից մինչեւ ֆերմաներում կաթի տարաների եւ կթած կաթի նմուշներ: Տասնութ նմուշներ, որոնցում յուրաքանչյուր տեսակի առնվազն մեկ նմուշ, պարունակել են միկրոպլաստիկ նյութեր:

«Մենք հրատապ պետք է ազատենք աշխարհը կենդանիների կերերում առկա պլաստիկից, որպեսզի պաշտպանենք անասունների եւ մարդկանց առողջությունը», – ասել մասնագետներից Մարիա Վեստերբոսը:

Ավելի վաղ հետազոտողների նույն խումբը հայտնել էր մարդկանց արյան մեջ միկրոպլաստիկ նյութերի հայտնաբերման մասին: