Ղվարելիի մունիցիպալիտետի Ծիծկանաանթսեր գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։
Ըստ առկա տեղեկությունների՝ Ղվարելիի շտապօգնության ավտոմեքենայի և «Ֆորդ» մակնիշի բեռնատարի բախման հետևանքով երկու մեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
Վթարի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նրանց թվում են շտապ օգնության բժիշկը և բուժքույրը։
Նրանք տեղավորվել են Թելավիի հիվանդանոց։ Ըստ բժիշկների՝ տուժած բժշկի և բուժքրոջ առողջական վիճակը համեմատաբար ծանր է։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։