Բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարում։
Առաջին տուրում հայ բասկետբոլիստուհիները մրցեցին Վրաստանի թիմի հետ եւ առավելության հասան 49:46 հաշվով։
Առաջին քառորդում Հայաստանի թիմը հաղթեց 14:10 հաշվով։ Հաջորդ երկրորդ քառորդներում ավելի հաջող խաղացին վրացիները՝ 11:9, 17:10: Չորրորդ քառորդում Սուրեն Արզումանյանի գլխավորած թիմը հաղթեց 16:18 հաշվով։
Խմբում ընդգրկված են նաեւ Գերմանիայի եւ Իսրայելի թիմը։ news.am