Սամեբա գյուղում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Սամեբա գյուղում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 09:10-ին, Սամեբա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել է 4,7 մագնիտուդ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 07:36-ին Սամեբա գյուղի մոտակայքում տեղի էր ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ։ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: