Georgia Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Պրահայում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:
Հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն աշխատանքներ է իրականացնում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրինացման ուղղությամբ։
Աբաշիձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է. «Վիզային ռեժիմի վերացման կապակցությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի էլ ավելի մեղմացվի վիզային ռեժիմը։
Խոսքը վիզային ռեժիմի վերացման մասին է, սակայն եթե պարզեցվի, ապա դա կլինի ճիշտ ուղղությամբ ձեռնարկված քայլ»։