Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 10:14-ին, Սամեբայի մոտակայքում, Վրաստան-Հայաստան սահմանի մոտ հերթական երկրաշարժն է տեղի ունեցել՝ 3,1 մագնիտուդով։
10:24-ին, գրեթե նույն վայրում տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ, որը այսօրվա մեջ թվով 6-րդն է։
Հիշեցնենք՝ այսօր Թբիլիսիի ժամանակով ժամը 07:36-ին Սամեբա գյուղի մոտակայքում տեղի էր ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել էր 6 բալ։
Սրան արդեն հաջորդել է մի քանի հետցնցում։