Նինոծմինդայի ուսանողները արժանի տեղեր զբաղեցրին GIPA Media Lab ծրագրի մրցույթում

Նինոծմինդայի ուսանողները արժանի տեղեր զբաղեցրին GIPA Media Lab ծրագրի մրցույթում

Հուլիսի 10-ին տեղի ունեցավ GIPA Media Lab ծրագրի հերթական եզրափակիչ միջոցառումը։

GIPA Media Lab-ը մի քանի տարի է, ինչ լրագրության և վավերագրական ֆիլմերի նկարահանման դասընթացներ է անցկացնում Ջավախքում և Քվեմո Քարթլիում: Այս ծրագիրն ուղղված է Վրաստանի ազգային փոքրամասնությունների երիտասարդների շրջանում մուլտիմեդիա հմտությունների զարգացմանը։

Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ տարածաշրջանի երիտասարդ սերնդին ձեռք բերել ժամանակակից աշխարհում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ ցանկացած մասնագիտության մեջ հաջողության հասնելու և երկրի ակտիվ քաղաքացի դառնալու համար:

Երեկվա միջոցառումը նվիրված էր վավերագրական ֆիլմերին։ Ծրագրի մասնակիցները դասընթացն ավարտելուց հետո նկարահանեցին կարճ վավերագրական ֆիլմեր տարբեր խնդրահարույց թեմաների շուրջ: Այս տարի նրանք շոշափեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, պատերազմի ազդեցությունը մարդկանց վրա և այլն։

Միջոցառման ավարտին տղաներից մի քանիսը ստացան մրցանակներ լավագույն տեսանյութի և լավագույն ընտրված թեմայի համար։ Նինոծմինդայից լավագույն տեսահոլովակի հաղթող է ճանաչվել Սպիրիդոն Բաքիրյանը։ «Ամերիկայի Ձայն»-ի հայաստանյան մասնաճյուղը Նինոծմինդայից գնել է Զոյա Ղարսլյանի նախագիծը։ Մյուս հաղթողները Ախալքալաքից ստացան սարքավորումներ, որոնք կօգնեն նրանց հետագայում զարգացնել իրենց հմտությունները ֆիլմարտադրության մեջ, ինչպիսիք են բջջային հեռախոսները, եռոտանիները, ականջակալները, տեսախցիկները և այլն:

Մրցույթի այս փուլը վերջինը չէ։ Ինչ վերաբերում է եզրափակիչ մրցույթին, ապա այն կկայանա տարեվերջին ու այնտեղ, բացի տարբեր նյութական մրցանակներից, կհայտարարվի ուսանող, ով կստանա դրամաշնորհ GIPA համալսարանում սովորելու համար։