Գորիի որոշ գյուղում էլեկտրաէներգիան անվճար կլինի

Գորիի որոշ գյուղում էլեկտրաէներգիան անվճար կլինի

Կենտրոնական Վրաստանում բնակվող հարկադիր վերաբնակների համար էլեկտրաէներգիան անվճար կլինի Լիտվայի աջակցությամբ արևային էլեկտրակայանի (ԱԷԿ) տեղադրման շնորհիվ։ Փոխանցում է qartli.ge-ն։

Խոսքը Գորիի մունիցիպալիտետի Սկրա և Սակաշեթի գյուղերի մասին է, որտեղ բնակվում են Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի շրջանից հարկադիր վերաբնակներ։

ԱԷԿ-ի կառուցումն արժեցել է 350 հազար եվրո, ֆինանսավորել է Լիտվայի շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական նախագծերի կառավարման գործակալությունը։

Շինարարական աշխատանքներն սկսվել են մայիսին, տեղադրումն իրականացրել է Վրաստանում գրանցված «Սոլար Հաուս» ընկերությունը։