Ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնը (GSAC) ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության բաժնի (NATO PDD) աջակցությամբ իրականացնում է «կայուն էթնիկ փոքրամասնություններն ի պատասխան ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների» ծրագիրը։
Ծրագիրը նախատեսված է Մառնեուլիում, Նինոծմինդայում և Գարդաբանիում բնակվող տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսուցիչների և երիտասարդների համար։
Ծրագրի նպատակն է նպաստել էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների կրիտիկական զանգվածի ստեղծմանը, ովքեր տեղյակ են ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմի ռիսկերին և նրանց տրամադրել համապատասխան տեսական և գործնական գիտելիքներ՝ դրանք բացահայտելու և չեզոքացնելու համար։
Նախագիծը նաև նպատակ ունի բարելավելու նրանց գիտելիքները Ռուսաստանի կողմից օգտագործվող ապատեղեկատվական ընկերությունների վերաբերյալ, որոնք սպառնում են Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը և եվրաատլանտյան ինտեգրմանը:
Ծրագրի շրջանակներում կանցկացվի քառօրյա թրեյնինգ, որի արդյունքում մասնակիցները կստանան տեսական գիտելիքներ ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմի մասին, իսկ դասախոսություններից հետո վերոնշյալ գիտելիքները կկիրառեն մեկօրյա սիմուլյացիայի միջոցով, որը կկրի ինտերակտիվ բնույթ: Բացի այդ, մասնակիցները հնարավորություն կունենան կլոր սեղանի շուրջ GSAC-ի փորձագետների հետ մասնակցել բանավեճի, որը կլինի ամենատարածված հակաարևմտյան ապատեղեկատվական ընկերությունների և դրանց դեմ պայքարի մեթոդների մասին: Ծրագրի ունկնդիրները կստանան տեսական գիտելիքներ և գործնական փորձ հետևյալ ուղղություններով՝
●ՆԱՏՕ-ի պատմություն, առաքելություն և արժեքներ,
● ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններ,
●Բացահայտել ապատեղեկատվությունը և դրա դեմ պայքարի մեթոդները,
● Ապատեղեկատվական ընկերություններ Վրաստանում,
● Հիբրիդային պատերազմ, Վրաստանում հիբրիդային պատերազմի դեմ պայքարի մեթոդներ,
●Ապատեղեկատվության հայտնաբերման մեթոդներ։ Նշված ծրագիրը Նինոծմինդայում կանցկացվի հուլիսի 12-ից հուլիսի 16-ը։ Նինոծմինդայում դասընթացին մասնակցել ցանկացողները խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով.
https://forms.gle/DNnCUb9AdKR525U77
Դասընթացի ավարտին, ծրագրի մասնակիցներին կտրվեն վկայականներ։