
Ցխինվալի ճանապարհին՝ Խետագուրովո (Ցունարի) գյուղի մոտակայքում, վթարի հետևանքով 25-ամյա տղա է մահացել։
Այս մասին հայտնում են դե ֆակտո հարավօսական լրատվամիջոցները։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից։
Ինչպես պարզվում է, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում երեք երիտասարդ է եղել։ Նրանք չեն ենթարկվել ճանապարհային տեսուչների ցուցումներին և շարունակել են վարել մեծ արագությամբ։
Ցխինվալի լրատվամիջոցների տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել հետապնդման ժամանակ։ Mercedes մակնիշի ավտոմեքենան նախ բախվել է մեկ այլ մեքենայի, ապա դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից.
3 ուղեւորներից 1-ը՝ 25-ամյա երիտասարդը, մահացել է:qartli.ge