Զինվորներ տեղափոխող բեռնատար մեքենան, որում գտնվում էին 37 զինվորներ, Կախեթիի տարածաշրջանում կողաշրջվել է:
Տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով զինվորներից մեկը մահացել է: Մահացած զինվորը 1996 թվականին ծնված Նինոծմինդայի բնակիչ Ա.Մ.-ն է: Մնացած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Դեդոփլիսծղարո քաղաքի հիվանդանոց:
Տեղի ունեցածի առթիվ դեպքի վայր է մեկնել Վրաստանի պաշտպանության նախարար Լեվան Իզորիան:
ԴԺբախտ պատահարի պատճառները դեռևս հայտնի չեն:
Գործը քննում է ռազմական ոստիկանությունը:
Լուսանկարները վերցված են www.info.ge կայքից