Նինոծմինդա քաղաքի բնակիչը, ով զբաղվում է ծաղկի բիզնեսով, անցկացնում է ակցիա:
Իրիցյանների ընտանիքը երկար տարիներ է զբաղվում են ջերմոցային բիզնեսով ։ Նրանք ջերմոց են կառուցել, որտեղ աճեցնում են տարբեր տեսակի ծաղիկներ՝ վարդեր, աստղածաղիկ, քրիզանթեմ, շուշան, մեխակ, գլադիոլիներ։
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Վահե Իրիցյանը, իրենք որոշել են անվճար վարդի թփեր բաժանել կազմակերպություններին և շրջանի բնակիչներին։ Երեք օրից թփերը պետք է հանձնվեն մոտ 40 կազմակերպությունների, որպեսզի նրանք կարողանան վարդեր տնկել իրենց բակերում։ Ընդհանուր առմամբ կբաժանվի 2500 վարդի թուփ։ Բացի կազմակերպություններից, թփերը հանձնվել են առանձին մարդկանց, ովքեր ծաղիկներ են տնկելու իրենց այգիներում։
«Նախ՝ վարդի թփեր տնկելով՝ մեր քաղաքն ու քաղաքապետարանն էլ ավելի են գեղեցկանալու։ Հուսով եմ՝ բնակիչները լավ կխնամեն ծաղիկները։ Ասում են՝ երկիրը ծիծաղում է ծաղիկներով… Ծաղիկները մեզ տալիս են իրենց քնքշությունն ու մաքրությունը։ Հուսով եմ, որ մեր ակցիայի շնորհիվ մեր փողոցներն ու հրապարակները կզարդարվեն ծաղիկներով։