Այսօր՝ հուլիսի 12-ին, Նինոծմինդայի քաղաքապետարանի ղեկավարությունը ստուգել է քաղաքի շինարարական աշխատանքների ընթացքը։
Նրանք եղել են Հայոս Քարթլոս զբոսայգում և Կենտրոնական զբոսայգում, Նինոծմինդայի մշակութային կենտրոնի տարածքում, ինչպես նաև մանկատան նորակառույց մինի մարզադաշտում։ Այցի նպատակն էր ստուգել աշխատանքների ընթացքը, ինչպես նաև լրացուցիչ առաջարկություններ տրամադրել նշված վայրերի վերաբերյալ։
Քաղաքապետի խոսքով, այս տարի կավարտվի Հայոս Քարթլոս զբոսայգին, իսկ հաջորդ տարի՝ Կենտրոնական այգին։ Արդեն շահագործման է հանձնվել մինի մարզադաշտը։ Մինի մարզադաշտերի կառուցում նախատեսվում է քաղաքապետարանի ևս երեք վայրերում՝ քաղաքի Նորաշեն հատվածում, Մամզարա և Մ.Գոնդուրա գյուղերում։ «Կլիմայական պայմանները մեզ հնարավորություն են տալիս աշխատել առանց խնդիրների։ Հուսով ենք, որ այս տարվա համար նախատեսված բոլոր շինարարական աշխատանքները հաջողությամբ կավարտվեն»,- ասել է քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։
Առավել մանրամասն մեր աուդիո նյութում.