6 ամսվա ընթացքում ուղևորահոսքն ավելացել է 69 տոկոսով

6 ամսվա ընթացքում ուղևորահոսքն ավելացել է 69 տոկոսով

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ 2022 թվականի առաջին 6 ամսում Վրաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն ավելացել է 69 տոկոսով։

Մասնավորապես, 6 ամսվա տվյալներով՝ օդանավակայաններն, ընդհանուր առմամբ, սպասարկել են 1 մլն 716 հազար 718 ուղևորի, ինչը 189 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի փոխադրված ուղևորների թվից։

6 ամսվա ընթացքում Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 1 մլն 163 հազար 177 ուղևորի։ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 166 տոկոս։

2022 թվականի երկու եռամսյակում Քութաիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 328 հազար 386 ուղևորի։ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 965 տոկոս։

Վրաստանի երրորդ՝ Բաթումիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 216 հազար 062 ուղևորի։ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է 77 տոկոս:

2022 թվականի 6 ամսում Վրաստանի օդանավակայաններում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 8 556 չվերթ, որից կանոնավոր չվերթների թիվը կազմել է 6 785, չարտերայինը՝ 1 771։ 2021 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում իրականացված թռիչքների թվի համեմատ թռիչքների թիվն ավելացել է 84 տոկոսվ: aliq.ge