Նինոծմինդայի մշակույթի կենտրոնը արդեն 2 -րդ օրն է հոսանքազրկվել է էլեկտրական լարերի վնասման պատճառով:
Մշակույթի կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլյանի մեզ հետ զրույցում ասաց. «Արդեն 2 օր է մշակույթի տանը հոսանքը անջատել ենք լարերի վնասման պատճառով: Մենք փոխեցինք լարերը մոտավորապես 50 մետր երկարությամբ, այժմ սպասում ենք, որ Նինոծմինդայի էներգոբաշխիչ ընկերությունը միացնի հոսանքը: Իմ կարծիքով, եթե ոչ այսօր, ապա վաղն արդեն հոսանքը կվերականգնվի»:
Նշենք, որ լարերի փոփոխման աշխատանքների համար ֆինանսավորման ծախսերը տրամադրվել են մշակույթի տան բյուջեից:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.