
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծության արդյունքում Սիրիայում սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդը: Պենտագոնը հաստատում է տեղեկությունը։
Մահեր ալ-Ագալը ծայրահեղական խմբավորման հինգ առաջնորդներից մեկն էր։
Հաղորդվում է, որ Մահեր ալ-Ագալը պատասխանատու էր Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս «Իսլամական պետության» ցանցերի զարգացման համար:
Ծայրահեղական կազմակերպության առաջնորդը սպանվել է Հալեպի շրջանի Ջինդայրիս քաղաքի մոտ մոտոցիկլետով շրջելիս։
Անօդաչու թռչող սարքի ռմբակոծության արդյունքում նրա գլխավոր օգնականներից մեկը ծանր վիրավորվել է։