Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին երկիր ցորենի ներմուծումը նվազել է, իսկ ալյուրի ներմուծումը զգալիորեն աճել է։
Ցորեն, ալյուր, հաց արտադրողները որպես այս ամենի պատճառ նշում են Ռուսաստանից ցորենի արտահանման համար սահմանված սակագինը և ալյուրի զրոյական հարկը, ինչը ցորենի ներկրումը դարձնում է ոչ եկամտաբեր։ Արդյունքում՝ հունիսից Վրաստան խոշոր գործարանները դադարեցրել են ցորենի վերամշակումն ու ներկրումը, իսկ մի մասը սկսել է ալյուր ներկրել։
Geostat-ի տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամսում երկիր է ներկրվել 22,8 մլն դոլարի՝ 63 հազար 006 տոննա ալյուր։ Ներմուծման այս արժեքը 1 155 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ծավալային առումով աճը կազմում է 911 տոկոս։
Հատկանշական է, որ ներմուծման շուկան, որտեղից ներկրվում են հիմնական ապրանքները, ինչպես ցորենի ներմուծման դեպքում, այս դեպքում ևս Ռուսաստանն է։
Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանից Վրաստան է ներմուծվել 22,4 մլն դոլարի 62,321 տոննա ցորենի ալյուր։ Փոքր ծավալներով ներմուծում է կատարվել Թուրքիայից, Ղազախստանից, Իտալիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Ավստրիայից և Ֆրանսիայից։
Ինչ վերաբերում է ցորենին, ապա ընթացիկ տարվա առաջին 5 ամսում Վրաստանը գնել է 14,6 մլն դոլարի՝ 44 հազար 432 տոննա ցորեն։ Ներմուծման ծավալը նախորդ տարվա տվյալների համեմատ նվազել է 69,8 տոկոսով։
Ինչպես նախորդ տարիներին, ներմուծող երկրների շարքում առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Ռուսաստանը, թեև այս շուկայից ցորենի գնումները նվազել են։
Հիմնական ներմուծող երկրներն են.