Ուկրաինացի փախստականներին օգնելու համար նախատեսված շրջագայության շրջանակներում Թբիլիսի կայցելի շոումեն և երգիծաբան Մաքսիմ Գալկինը։
Biletebi.ge-ի «Ֆեյսբուքի» էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Գալկինը հոկտեմբերի 15-ին համերգ կանցկացնի. տոմսերի վաճառքը կսկսվի հուլիսի 25-ին։
Հայտնի է, որ հուլիսի վերջից մինչև սեպտեմբերի վերջը Գալկինը հյուրախաղերով հանդես է գալու Թուրքիայում, Լատվիայում, Ֆինլանդիայում, Էստոնիայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում ու Չեխիայում։
Մաքսիմ Գալկինը դատապարտում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը և իր կնոջ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի ու երեխաների հետ մեկնել է Իսրայել՝ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո։ aliq.ge