Վրաստանի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողի ընտանիքին

Վրաստանի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողի ընտանիքին

Վրաստանի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել շարքային զինծառայող Հակոբ Մալխասյանի ընտանիքին, ով Դեդոփլիսծղարո-Սիղնաղի-Թբիլիսի ավտոմայրուղու վրա Բոդբե գյուղի մոտ հինգշաբթի օրը դժբախտ պատահարի զոհ էր դարձել:

Հակոբ Մալխասյանը 2015 թ. պարտադիր զինծառայության էր անցել Վրաստանի զինված ուժերում:

Պաշտպանության նախարարությունը օգնության ձեռք է մեկնել զոհված զինծառայողի ընտանիքին` թաղման հետ կապված ծախսերը իր վրա վերցնելով:
Այս մասին գրում է “Սպուտնիկ Ջեորջիան”: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն
(անվտանգ երթևեկության և փոխադրամիջոցի շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդու մահվան): Մեղավորության դեպքում վարորդին սպառնում է 4-ից 7 տարի ազատազրկում:



Opinion, pooling and voting