
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և դրա հետ կապված սննդամթերքի գների աճը զգալիորեն խորացրել են մոլորակի սովի խնդիրը։ Այս մասին ասված է գերմանական Welthungerhilfe բարեգործական կազմակերպության 2021 թվականի զեկույցում, որը ներկայացվել է հուլիսի 12-ին։
Փաստաթղթում նշվում է, որ աշխարհում սովի խնդիրը սրող առանցքային գործոններից են նաև կլիմայական ճգնաժամը, զինված հակամարտությունները և COVID-19 համաճարակի հետեւանքները:
Ըստ Welthungerhilfe-ի փորձագետների՝ սովի սպառնալիքի տակ հայտնված մարդկանց թիվն աշխարհում աճում է ամիսներ շարունակ և հասել 811 միլիոնի: Իրավիճակը հատկապես դրամատիկ է Եմենում, Աֆղանստանում, Հարավային Սուդանում, Մադագասկարում և Արևելյան Աֆրիկայի երկրներում։ 1in.am