Գերմանիան հեշտացնում է միգրանտների համար մշտական բնակության հնարավորությունը: Տասնյակ հազարավոր միգրանտներ, որոնք տարիներ շարունակ ապրում են Գերմանիայում՝ առանց երկարաժամկետ կացության թույլտվության, մշտական բնակություն կստանան այն բանից հետո, երբ կառավարությունը հաստատի միգրացիոն նոր օրենքը, գրում է Reuters-ը։
Նոր կանոնակարգը վերաբերում է մոտավորապես 136 000 մարդու, որոնք մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը առնվազն հինգ տարի ապրել են Գերմանիայում:
Նրանք, ովքեր համապատասխանում են պահանջներին, կարող են նախ դիմել մեկ տարով կացության կարգավիճակ ստանալու համար, ապա դիմել Գերմանիայում մշտական բնակության համար:
27 տարեկանից ցածր անձինք կարող են դիմել Գերմանիայում բնակության թույլտվության համար՝ երկրում երեք տարի ապրելուց հետո: