
Վրաստանի արեւմուտքում գտնվող Սամտրեդիա քաղաքում չորսամյա երեխա է մահացել բնակելի շենքի չորրորդ հարկից ընկնելու հետեւանքով, հայտնում է GuriaNews-ը։
Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Աղջիկը ընկել է պատշգամբից. Նա ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Երեխան մի քանի օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։
«Ողջ Սամտրեդիան սգում է. Ցավոք, բժիշկները չկարողացան փրկել նրան, և այսօր նա մահացավ»,- լրագրողներին ասել է ընտանիքի ընկերը: