
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովը տուգանել է ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությանը 50 հազար լարիով (17500 դոլար) փաստաթղթերի ուշացման պատճառով։
«Սոկար Գազ Էքսպորտ-Իմպորտ» ՍՊԸ-ն չի կատարել «Էներգետիկ շուկայի մոնիտորինգի և հաշվետվության կանոններով» նախատեսված պարտավորությունները և սահմանված ժամկետում կարգավորող հանձնաժողովին տեղեկատվություն չի տրամադրել իր գործունեության մասին»,- ասել են հանձնաժողովից։
Ինչպես նշվում է, SOCAR-ին զգուշացվել է, որ կրկնակի խախտման դեպքում ընկերության նկատմամբ կկիրառվի կրկնակի տուգանք։