
«Թբիլիսիի օդանավակայանի» մաքսակետում Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները, կասկածի հիման վրա, մանրամասն զննության արդյունքում՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի քաղաքացիներ Գ.Ա.-ի և Ն.Գ.-ի մոտից հայտնաբերվել է չհայտարարագրված գումար, ընդհանուր առմամբ՝ 91900 ԱՄՆ դոլար և 180 ավստրալիական դոլար։
Չհայտարարագրված գումարը, ըստ Ազգային բանկի փոխարժեքի, կազմել է 170 400,1 լարի։
Վրաստանի մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի օրինախախտ քաղաքացու նկատմամբ կիրառվել է 10 518,1 լարիի չափով դրամական տուգանք, իսկ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ՝ 15 988 լարի տուգանք։