Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի ավտոբուսներում անվճար WiFi ինտերնետային ծառայություն կգործի: Առանց լարի ինտերնետ կապով դեռևս ապահովվել է 3 ավտոբուս:
Շուտով մրցույթ կհայտարարվի, որից հետո հաղթող ընկերությունը կզբաղվի մայրաքաղաքի ավտոպարկի ավտոբուսները WiFi-ով զինելու գործով, ընդ որում, խոսքը նոր ավտոբուսների մասին է: Ընկերությունից տեղեկացրել են, որ հետազոտության արդյունքում պարզել են, թե որքանով անխափան է գործում համակարգը, սպասելիքներն արդարացել են, և այժմ սպասվելիք մրցույթում հաղթելու է այն ընկերությունը, որը կառաջարկի ավելի մատչելի և որակյալ ինտերնետ կապ և պայմանագրի լավագույն պայմաններ:
Արդեն տեղեկացրել ենք, որ երվրոպական չափորոշիչներին համապատասխան առաջին 10 ավտոբուսները զբաղեցրել են թիվ 61 երթուղին` Բագեբի թաղամասից Օրբելիանիի հրապարակ: Ավտոբուզները Դրանք ավելի, հարմարավետ են՝ հարմարեցված սահմանափակ կարողություններով անձանց համար, աշխատում են բնական գազով: Մինչև գարուն ծրագրված է եւս 143 նոր ավտոբուսի ներմուծում։ Տրանսպորտային ընկերությունից ասել են, թե նպատակ կա բոլոր նոր ավտոբուսներում WiFi գործարկել: