Եվրոպայում անտառային հրդեհները մահվան դեպքերի և տարհանումների պատճառ են դարձել

Եվրոպայում անտառային հրդեհները մահվան դեպքերի և տարհանումների պատճառ են դարձել

Եվրոպական տարբեր երկրներում խոշոր հրդեհներ են մոլեգնում, հաղորդում է BBC-ն։

Բնակիչները և հանգստացողները լքել են Ֆրանսիայի քաղաքներն ու գյուղերը: Վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 10 հազար մարդ ստիպված է եղել լքել հարավ-արևմտյան Ժիրոնդի շրջանը։

Տասնյակ հրդեհներ են մոլեգնում Պորտուգալիայում և Իսպանիայում, որտեղ ջերմաստիճանը գերազանցել է 40C-ը: Երկու երկրներում առնվազն 281 մահվան դեպք առնչվում է տապի հետ:

Իսպանիայի արևմուտքում մի քանի քաղաքներից տարհանվել են բնակիչները։

Պորտուգալիայում ուրբաթ առավոտվա դրությամբ ավելի քան 30 հրդեհ էր մոլեգնում, որոնցից մեկը՝ Պոմբալ անտառում, շարունակվում է արդեն մեկ շաբաթ։

Իտալիայում և Խորվաթիայում ևս անտառային հրդեհներ են, Հունաստանի 5 շրջաններում էլ անտառային հրդեհների մեծ վտանգ կա։

Պարբերականը նշում է, որ ջերմային ալիքներն ավելի հաճախակի են դարձել, ավելի ինտենսիվ և երկար են տևում մարդկանց առաջացրած կլիմայի փոփոխության պատճառով: Արդյունաբերական դարաշրջանի սկզբից ի վեր աշխարհում ջերմային ֆոնը բարձրացել է մոտ 1,1 աստիճանով, և ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, եթե ամբողջ աշխարհի կառավարությունները արտանետումների կտրուկ կրճատումներ չանեն: shantnews.am