
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը դուրս եկավ FTX Road to Miami օնլայն մրցաշարի եզրափակիչ։ Նա կիսաեզրափակիչում մրցեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով՝ 2 հաղթանակ, 2 ոչ ոքի։
Եզրափակիչում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի չինացի Յի Վեյը, որը 2,5:0,5 հաշվով հաղթեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին՝ 2 հաղթանակ, 1 ոչ ոքի։
FTX Road to Miami-ն Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն է, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ news.am