Իսպանիայում երկու օրում 43 մարդ Է մահացել շոգի պատճառով

Իսպանիայում երկու օրում 43 մարդ Է մահացել շոգի պատճառով

Իսպանիայում հաստատված արտակարգ շոգը երկու օրում 43 մարդու մահվան պատճառ Է դարձել: Հուլիսի 15-ին այդ մասին հայտնել Է Telecinco հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Կառլոս III-ի Առողջության ինստիտուտը, որը թագավորության առողջապահության նախարաության ստորաբաժանումներից Է, հաշվարկել Է, որ հուլիսի 10-ին եւ 11-ին Իսպանիայում 43 մարդ Է մահացել օդի չափազանց բարձր ջերմաստիճանի հետեւանքով:

Ինչպես հայտնում Է Antena 3 հեռուստաալիքը, մեծամասնությունը 75 տարեկանից բարձր անձինք են: Հունիսին թագավորությունում արձանագրվել Է 829 մահ ՝ կապված շոգ եղանակի հետ, հուլիսին՝ 111: Իսպանիայի Պետական օդերեւութաբանական գործակալությունը տարածաշրջանների մեծ մասում եղանակային վտանգի մակարդակը բարձրացրել Է մինչեւ դեղին (վտանգ) եւ նարանջագույն (մեծ վտանգ): Բացի դանից, մի շարք նահանգներում տագնապի մակարդակը հասցվել Է մինչեւ ամենաբարձրը՝ կարմիր (արտակարգ վտանգ): Օդի ջերմաստիճանը կարող Է հասնել գրեթե 45 աստիճանի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 1in.am