
Silknet-ը տեղեկատվություն է հրապարակել սակագների փոփոխության մասին։
Ընկերությունից հայտնում են, որ օգոստոսի 16-ից իրենց ցանցում որոշ սակագների արժեքը կբարձրանա, սակայն այս փաթեթում սպասարկման տարբերակները նույնպես կբարելավվեն։
Օրինակ, Economy+Start+ փաթեթի արժեքը Թբիլիսիում կարժենա 45 լարի, մինչդեռ ներկայումս դրա արժեքը 40 լարի է։ Սակայն, ըստ Silknet-ի, այս փաթեթի ինտերնետի արագությունը կավելանա եւ այն 20-ի փոխարեն կկազմի 25 մեգաբայթ։
Այլ փաթեթների արժեքների մեջ ևս կան գնային փոփոխություններ։