Ստեղծվել է միջնորդություն՝ վարորդական իրավունքի վկայականի գործնական ստուգման երկրորդ փուլի համար վճարվող գումարը նվազեցնելու խնդրանքով։ Հեղինակը Մարիամ Խմիադաշվիլին է, ով կարծում է, որ ամիսը մեկ քննություն հանձնելու համար 90 լարի վճարը անհարիր է Վրաստանի քաղաքացիներին։ Միջնորդագրի հեղինակը խնդրում է վերանայել օրենքը։
«Երկրորդ փուլում նախատեսված ելքն արժե 90 լարի, իսկ չնախատեսված ելքը՝ 250 լարի, ինչը, կարծում եմ, տեղին չէ Վրաստանի՝ նման աղքատ երկրի համար։ Հաշվի առնելով երկրում առկա տնտեսական դժվարությունները՝ կոչ եմ անում վերանայել օրենքը և հնարավորության դեպքում նվազեցնել վարորդական իրավունքի վկայականի երկրորդ փուլ թեկնածուի ելքի նվազագույն գումարը»,- գրված է միջնորդության մեջ։
Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 10 000 ստորագրություն: Այս պահին խնդրագիրն ունի 2392 ստորագրող։
Ստորագրահավաքը կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3IJdUl9
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 25-ից ուժի մեջ է մտել օրենքը, որի հիման վրա վարորդական իրավունքի պրակտիկ ստուգումը դարձել է երկփուլ։ Երկրորդ փուլը ենթադրում է մեքենա վարելը քաղաքում՝ իրական պայմաններում: