
Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11։40-ի սահմաններում Գետազատ-Դեղձուտ գյուղերի խաչմերուկում բախվել են Lexus և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել Lexus-ի վարորդն ու քաղաքացիները, և նրանք հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների ավտոմեքենաներով։
Արդեն հիվանդանոցում Արտաշատի բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին և տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։