Համաշխարհային բանկը կոչ է արել թուլացնել ՌԴ դեմ պատժամիջոցները

Համաշխարհային բանկը կոչ է արել թուլացնել ՌԴ դեմ պատժամիջոցները

Համաշխարհային բանկի, Պարենի համաշխարհային կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարները կոչ են արել թուլացնել հակառուսական պատժամիջոցները՝ պարենային ճգնաժամը լուծելու համար։ Այս մասին հայտնում է Известия-ն:

«COVID-19 համաճարակը, մատակարարման միջազգային շղթաների խափանումները և ուկրաինական հակամարտության հետևանքները լրջորեն խաթարել են սննդի, վառելիքի և պարարտանյութի փոխկապակցված շուկաները», – ասվում է Համաշխարհային բանկի կայքում:

Համաձայն ՊՀԿ-ի տվյալների՝ պարենային խիստ անապահով մարդկանց թիվը աշխարհի 82 երկրներում հասել է 345 մլն-ի:

Արևմտյան պատժամիջոցների չեղարկումը և մատակարարման ավելի ճկուն գործընթացների ներդրումը կօգնի լուծել սննդի պակասի խնդիրը, վստահ են կազմակերպությունների ղեկավարները։