Եվրոպան, որը պիտի վերականգներ զբոսաշրջային ոլորտը, գտնվում է բարձր ջերմաստիճանի եւ երաշտի գոտում:
Հուլիսի 10-ից առ այսօր ռեկորդային բարձր ջերմաստիճանի հետեւանքով մահացել է ավելի քան 360 մարդ, որոնցից 84-ը`72 ժամվա ընթացքում: Հայտնի է նաեւ, որ Մադրիդի կենդանաբանական այգում կենդանիներ են մահացել շոգի պատճառով, որոշներն էլ հրաժարվում են սնվել:
Ավելի վաղ՝ հունսիի 11-ից 20-ը մահացել էր եւս 829 մարդ: Սպասվում է, որ ջերմաստիճանը եւս 2 աստիճան կբարձրանա ըստ Ցելսիուսի սանդղակի:
Պորտուգալիայում այս ամիս շոգի հետեւանքով մահացության դեպքերը հասել են 235-ի: Տարածաշրջանում անտառային հրդեհները հանգեցրել են մի քանի զբոսաշրջային ճամբարներից եւ բացօթյա հանգստավայրերից մարդկանց տարհանմանը, որոնք ամրագրված են եղել ամբողջ ամառվա համար, ինչը քաոս է առաջացրել զբոսաշրջության ոլորտում, ասել է կառավարությունը:
Իտալիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել Պո գետի երկայնքով, որը հոսում է հյուսիսային Իտալիայով։ Երաշտի հետեւանքով ջրի սակավություն է առաջացել նաեւ:
Մեծ Բրիտանիայում մարդկանց խորհուրդ են տվել խուսափել ալկոհոլից եւ հանգստյան օրերին տանը մնալ:
Հրդեհներ են մոլեգնում նաեւ Ֆրանսիայի հարավում եւ հունական կղզիներում, ինչը դժվարացնում է ճանապարհորդությունը եւ մեկուսացնում տարածաշրջանի ամառային որոշ վայրերի սիրելի ուղղությունները:
Օդերեւութաբանական ծառայությունները հայտնել են, որ ջերմաստիճանը սովորականին կվերադառնա մեկ շաբաթ անց միայն: