Աջարիայի բնակիչը կարծելով թե արջ է սխալմամբ կրակել է համագյուղացու վրա

Աջարիայի բնակիչը կարծելով թե արջ է սխալմամբ կրակել է համագյուղացու վրա

Աջարիայի Խալա գյուղի բնակիչը երեկ երեկոյան ներկայացել է ոստիկանություն՝ խոստովանելով, որ սխալմամբ կրակել է համագյուղացու վրա, քանի որ վերջինիս «արջի տեղ է դրել»։

Գյուղի ներկայացուցիչ  Նոդար Կախիձեն լրագրողներին հաղորդել է, որ մեղադրյալը պատմել է, որ   գյուղական ճանապարհին նա արջի տեղ է ընդունել   երիտասարդին, ով վերադառնում էր ձկնորսությունից և սկսել է կրակել։

 «Մթության պատճառով նա չի հասկացել, որ դա   մարդ է, ցավոք, երիտասարդը չի արձագանքել, շարժվելիս միայն աղմուկ է լսվել»,- ասել է Կախիձեն։

Այս պահին հայտնի չէ՝ ողբերգությունն վկաներ ունի թե ոչ։ Որպես ապացույց առգրավվել է որսորդական հրացանը։ Սպանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու դեպքի առթիվ հետաքննություն է տարվում։jnews.ge