
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն և տարածաշրջանային քարտուղար Դմիտրի Սամխարաձեն սկսում են տարածաշրջանային հանդիպումները։ Այս մասին հայտնում է «Վրացական երազանքի» մամուլի ծառայությունը։
Տեղեկատվության համաձայն՝ առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Բաթումում, հուլիսի 19-ին՝ Քոբուլեթիում և հուլիսի 20-ին՝ Ամբրոլաուրիում։
«Կուսակցության առաջնորդները կհանդիպեն Աջարիայի, Գուրիայի և Ռաճա-Լեչխում-Քվեմո Սվանեթիի մունիցիպալիտետների, սակրեբուլոյի նախագահների և տեղական կուսակցական ղեկավարների հետ»,- ասվում է կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։