Հեշտիայի թիմը Օրոջալարում կայացած մինի ֆուտբոլի հուշամրցաշարի հաղթող

Հեշտիայի թիմը Օրոջալարում կայացած մինի ֆուտբոլի հուշամրցաշարի հաղթող

Հուլիսի 16-17-ը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղում անցկացվեց մինի ֆուտբոլի հուշամրցաշար` նվիրված Գեւորգ Ջաղացպանյանին:

Առաջնությանը մասնակցում էին շրջանի թվով 16 թիմեր՝ Օրոջալար, Ղաուրմա, Փոքր Խանչալի, Ջիգրաշեն, Թորիա, Ղուլալիս, Խորենիա, Մեծ Խանչալի, Օրոջալար 2, Ժդանովական, Փոքր Արագյալ, Մեծ Գոնդուրա, Փոքր Գոնդուրա, Սաթխա, Սպասովկա եւ Հեշտիա:

Հուլիսի 17 -ին տեղի ունեցան կիսաեզրափակիչ խաղերը, որտեղ մրցում էին Փոքր Արագյալը ընդդեմ Հեշտիայի եւ Օրոջալարը ընդդեմ Խորենիայի թիմի:

Հեշտիայի թիմի խաղացող Միգել Մանասյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մեր թիմը շատ լավ խաղ ցուցադրեց, կիսաեզրափակչում հաղթեցինք Արագյալի թիմին, իսկ եզրափակչում մրցեցինք Օրոջալարի թիմի հետ եւ նույնպես հասանք հաջողության եւ գրավեցինք 1-ին հորիզոնականը: Ուզում եմ մեր թիմի անունից շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին եւ Օրոջալարի երիտասարդությանը հաճելի մրցաշարի համար»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Հեշտիայի թիմը Օրոջալարում կայացած մինի ֆուտբոլի հուշամրցաշարի հաղթող

Նշենք, որ 1 -ին հորիզոնականը գրավեց Հեշտիայի թիմը, 2 -րդ տեղում Օրոջալարի իսկ 3 -րդ տեղը Խորենիայի թիմերը: Ֆուտբոլիստները պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով եւ պատվոգրով: Ինչպես նաեւ` Վահե Իրիցյանի կողմից 1 -ին հորիզոնական զբաղեցնող թիմին փոխանցվեց դրամական պարգեւ:

Մարզիչ՝ Աշոտ Սողոյանի խոսքով՝ առաջնությունը կազմակերպել էին Օրոջալար գյուղի երիտասարդները եւ Գեւորգ Ջաղացպանյանի ընկերները:

Կարդացեք՝ նաեւ