Սամցխե-Ջավախքում ջերմաստիճանը կնվազի

Սամցխե-Ջավախքում ջերմաստիճանը կնվազի

Մինչեւ հուլիսի 20-ը Արեւմտյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ կայծակ։

Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +26, +31 աստիճանի։ Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Արևելյան Վրաստանում կպահպանվի շոգ և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա +34, +39 աստիճանով։

Այս շաբաթ Սամցխե-Ջավախքում սպասվում է ամպամածություն։ Օդի ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով: Հուլիսի 19-ին Ախալցիխեում ցերեկը պետք է սպասել 26, գիշերը՝ 18 աստիճան տաքություն։ Բորժոմիում սպասվում է թույլ անձրեւ՝ ցերեկը՝ 23, գիշերը՝ 17 աստիճան տաքություն։

Ախալքալաքում ցերեկը կլինի 24, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսվում է 23, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 35 աստիճան, իսկ գիշերը սպասվում է 20 աստիճան տաքություն։ tv9news.ge