Նոր հանգստի գոտի Պուշկին փողոցում

Նոր հանգստի գոտի Պուշկին փողոցում

Մայիսի 4-ից Պուշկին փողոցում, ոստիկանության շենքի հարևանությամբ, սկսվեց հանգստի գոտու աշխատանքները, ինչի համար միջոցներ են հատկացվել տեղական բյուջեից։

Մրցույթը հայտարարվել էր դեռ 2021 թվականի դեկտեմբերին, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նախագիծը հետաձգվեց մինչև գարուն։ Այս ծրագրի համար հատկացվել է 33 898 լարի գումար։

Այս փուլում արդեն տեղադրվել են բետոնե ծածկ, նստարաններ, աղբամաններ և գիշերային լուսավորություն։ Ծաղիկներ էլ են տնկվել։ Ինչ վերաբերում է մնացած աշխատանքներին, ապա մնում է սիզամարգը և տարածքի հետնամասի ասֆալտապատումը։ Կանաչապատման աշխատանքներն իրականացնում է «Բլեք» ընկերությունը։

Հակիրճ ընկերության մասին
Բլեք ընկերությունը (ID 416361109) գրանցվել է Բաթումիում՝ Դավիթ Աղմաշնեբելի փողոցի թիվ 20 հասցեում, 2021թ. տնօրենը Գիորգի Ցկիթիշվիլին է։ Մասնակցել է 11 մրցույթների, որոնցից երկուսում շահել է։