
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով՝ ցորենի ներկրման գնի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։
Նախարարը նշել է, որ գերատեսչության համար կարևոր է այնպիսի պայմանագիր կնքել, որը չի թանկացնի հացը։
Ըստ Շամուգիայի՝ ներկայումս Վրաստանում ընթանում է ցորենի բերքահավաքի գործընթացը, ինչը որոշ չափով կնպաստի ալրաղացների աշխատանքին։
«Մեզ համար կարևոր է այնպիսի որոշում կայացնել, որը ցավոտ չի լինի մեր բնակչության համար և չի թանկացնի հացը»,- ասել է Շամուգիան։ aliq.ge