
Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին ասել է, որ վարչապետ Ղարիբաշվիլիի նամակը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ցույց է տալիս, որ Բիձինա Իվանիշվիլիի շահերն ավելի բարձր են, քան երկրի շահերը կառավարության ղեկավարի համար։
«Ինչու՞ է վարչապետը դիմում Եվրահանձնաժողովի նախագահին իր երկրի ամենահարուստ մարդու անունից՝ անտեսելով անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ ԵՄ այլ կետերը: Դա առնվազն ցույց է տալիս, որ նրա առաջնահերթությունը մեկ շատ հարուստ մարդու շահերն իր երկրի շահերից վեր դասելն է»,- գրել է նա թվիթերում: